«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դիմանկարն ունի ինքնուրույն գեղարվեստական արժեք

Դիմանկարն ունի ինքնուրույն գեղարվեստական արժեք
27.04.2026 | 12:39

Հաղբատավանքում Խութլու Բուղայի լավ պահպանված դիմանկարն ունի ինքնուրույն գեղարվեստական արժեք․ ներկայացնում է իրական մարդու պատկեր՝ ըստ նկարչի կատարողական վարպետության։

Խութլու Բուղայի կերպարը շատ հետաքրքիր է, կարծիքներ կան, որ նա է եղել որմնանկարների հովանավորը։

Պատկերված է իշխանական հագուստով, իսկ գոտկատեղի հավասարությամբ, ձախ կողմում պահպանվել է հետևյալ ներկագիր գրությունը. «ՊԱՐՈՆ ԽՈՒՏԼՈՒ ԲՈՒՂԱՅ»։

Տեր Հեթում ահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 5331

Մեկնաբանություններ